Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 3.2012

Պատրաստ եղիր դիմակայելու երկրաշարժին

«Առողջապահություն»հանդեսը բազմիցս անդրադարձել է երկրաշարժերի հետ կապված անվտանգության խնդիրներին, տպագրելով մի շարք հոդվածներ: Մեր հանրապետությունը գտնվում է սեյսմիկ ակտիվ շրջանում, իսկ վերջին ժամանակներում տարածաշրջանում երկրաշարժի ցնցումների քանակի ավելացմամբ պայմանավորված` նպատակահարմար ենք գտնում կրկին անդրադառնալ այդ խնդրին և հիշեցնել, որ ավելի հեշտ կլինի պահպանել հանգստությունն ու գործելու ունակությունը, եթե նախապես գիտեք ձեր անելիքը: Ամենակարևորը պետք չէ խուճապի մատնվել,«կորցնել գլուխը»: Պետք է պահպանել ինքնատիրապետումը, լինել հանգիստ ու կատարել կշռադատված գործողություններ:

 

Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման պատճառով: Վստահությամբ կարելի է միայն ասել, որ դրանք կապված են Երկրի ընդերքում ընթացող ֆիզիկաքիմիական պրոցեսների ու թերմոդինամիկ ռեժիմի փոփոխությունների հետ: Դրանք տեղի են ունենում այն դեպքում, երբ երկրակեղևի լեռնային ապարների որոշակի զանգվածում առաձգական լարումներն ու դեֆորմացիաները գերազանցում են այդ ապարների կարծրությանը: 

 

Ինչ անել երկրաշարժից առաջ

 

Բնակարաններում մի կատարեք շենքի սեյսմակայունությունը նվազեցնող ձևափոխություներ (հիմքը թուլացնող վերակառուցումներ, կրող պատերում որմնախորշերի բացում, տանիքներում ջրի բաքերի տեղադրում և այլն):

 

Շենքերի մուտքերը, աստիճանահարթակները և միջանցքներն ազատեք մեծածավալ առարկաներից, ստորին հարկերի պատուհանների մետաղյա անշարժ ճաղաշարերը դարձրեք շարժական, երկաթյա դռները փոխարինեք փայտյա դռներով, պահեստային ելքերն ազատ պահեք:

 

Ծանր սարքավորումները և կահույքն ամրացրեք հատակին կամ պատերին, դյուրավառ սարքերը, վտանգավոր նյութերով լի անոթները տեղադրեք պահարանների ստորին դարակների վրա կամ հատակին` հուսալիորեն ամրակցելով: Մահճակալները տեղադրեք պատուհաններից հեռու, կրող պատերի մոտ, և նրանց վերևում մի կախեք ծանր առարկաներ:

 

Նախապես որոշեք տան կամ աշխատատեղի ամենաանվտանգ տեղերը (հիմնական պատերը, հիմնական պատերի անկյունները, դրանց դռան բացվածքները, հենասյուները և այլն), որտեղ կարելի Է պատսպարվել մինչև ցնցումների ավարտը:

 

Ձեռքի տակ ունեցեք պայուսակ` առաջին բուժօգնության դեղարկղիկով, սննդի և ջրի մի քանի օրվա պաշարով, գրպանի լապտերով, տաք հագուստով և այլն:

 

Նախապես պայմանական անվտանգ վայր ընտրեք հնարավոր աղետից հետո հարազատների հետ հանդիպելու համար:

 

Ինչ անել երկրաշարժի ընթացքում

 

Հիշեցեք‚ որ նույնիսկ ավերիչ երկրաշարժի դեպքում շենքերը միանգամից չեն փլուզվում: Գյումրիի (9 բալ) ավերածությունների վերլուծությունը ցույց տվեց‚ որ 10 հարկանի շենքերը փլվել են առաջին ցնցումից 10-12 վայրկյան հետո: Դա այն ժամանակն է‚ որի ընթացքում փրկվելու համար որոշակի գործողություններ կկարողանաք ձեռնարկել:

 

Խուճապի չմատնվեք, շենքի ստորին` 1-ին և 2-րդ հարկերում գտնվելիս` անհապաղ դուրս եկեք և հեռացեք բաց, անվտանգ տարածություն: Վերին` 3-ից բարձր հարկերում գտնվելիս պատսպարվեք ապահով տեղում` կանգնեք շենքի միջին մասի հիմնական կրող պատերի‚ նրանցով կազմված անկյունների‚ դռան բացվածքների և հենասյուների մոտ` հեռու մնալով արտաքին պատերից և պատուհաններից: Շենքից դուրս մի եկեք‚ աստիճաններն ու սանդղավանդակները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով‚ վերելակները կարող են անջատվել ցանկացած պահի: Բացի դրանից‚ առաջին հերթին‚ սովորաբար‚ աստիճաններն ու սանդղակավանդակներն են փլվում: Ընկնող բեկորներից, թափվող ծեփակտորներից կարելի Է պաշտպանվել` մտնելով սեղանների, մահճակալների տակ կամ գլխավերևում պահելով աթոռ‚ պայուսակ կամ այլ իր:

 

Զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից` պահարաններից‚ սառնարաններից‚ որոնք կարող են տեղաշարժվել և շրջվել:

 

Փողոցում գտնվելիս հեռացեք շենքերից և Էլեկտրահաղորդալարերից դեպի բաց տարածություն, իսկ եթե ավտոմեքենայով եք, այն կանգնեցրեք բարձրահարկերից հեռու և մնացեք տեղում մինչև ցնցումների ավարտը:

 

Եթե մետրոյում եք` խուճապի մի մատնվեք, ցնցման ժամանակ ամուր բռնվեք որևէ առարկայից‚ օրինակ, երկաթե ձողերից այնպես‚ որ չընկնեք: Հոսանքի անջատվելու դեպքում գնացքը ժամանակավորապես կկանգնի‚ մետրոյի կանգառում ինքնաբերաբար կմիանան վթարային լամպերը: Հետևեք կայարանի բարձրախոսով տրվող ցուցումներին:

 

Գիշերը տեղի ունեցող ստորգետնյա ցնցումների ժամանակ արթնանալիս` հնարավոր հրդեհներից խուսափելու համար, օգտվեք միայն գրպանի լապտերից, հագնվելու վրա ավելորդ ժամանակ չկորցնելով` վերցրեք անհրաժեշտ իրերով պայուսակը, փաստաթղթերը և գործեք տվյալ իրավիճակին համապատասխան:

 

Ինչ անել երկրաշարժից հետո

 

Փլատակներում գտնվելիս պետք չէ հուսահատվել: Եթե հնարավոր է, տեղափոխվեք անվտանգ տեղ կամ սողանցք բացելով ինքնուրյուն դուրս եկեք փլատակից` խուսափելով իրար վրա կուտակված մեծ բեկորներից: Փորձեք կապ հաստատել (գոռալ, հարվածել հնչեղ առարկաներով) հարևան փլատակներում և դրսում գտնվողների հետ:

 

Փլատակում գտնվելու առաջին օրերին չհայտնաբերվելու դեպքում խուճապի մի մատնվեք. անհրաժեշտ է խնայել ուժերը` ավելորդ շարժումներ չանել, սննդի առկայության դեպքում պաշարը բաժանել մի քանի մասի և խնայողաբար օգտագործել այն:

 

Միշտ հիշեք, որ ձեզ որոնում են և կփրկեն:

 

Եթե ձեր կացարանը քիչ է տուժել և հնարավոր է ապրել այնտեղ, ապա առաջին հերթին պետք է ստուգել` արդյո՞ք չեն վնասվել էլեկտրահաղորդալարերը, վառարանների ծխնելույզները, կոյուղին, չկա՞ գազի արտահոսք, չե՞ն թափվել վտանգավոր հեղուկները և այլն: Համաճարակներից (հատկապես ամռանը) և հրդեհներից խուսափելու համար անհրաժեշտ է խստորեն պահպանել սանիտարահիգիենիկ և հակահրդեհային կանոնները:

 

Դուք միշտ կարող եք փրկվել և փրկել ուրիշներին, եթե ժամանակին նախապատրաստվեք աղետներին: Հիշեք‚ որ երեխաները‚ ծերերն ու հիվանդները ձեր օգնության կարիքն ունեն: Նրանց մասին հոգալով` դուք չեք երկյուղի ձեր կյանքի համար և կարող եք ավելի հավասարակշռված գործել:

 

Հայաստանում գրանցված ուժգին երկրաշարժերի տարեգրությունից

 

Գառնի

1679թ. հունիսի 4, 9-10 բալ

 

Այդ երկրաշարժը բավական մանրամասն է նկարագրել Զաքարիա Քանաքեռցին.«Հունիս ամսի 4-ին աստվածասաստ իջավ Արարատյան երկրի վրա: Համբարձմանը հաջորդող երեքշաբթի օրը, օրվա յոթերորդ ժամին, երկիրն այնպես գոռաց, ինչպես ամպերն էին որոտում: Գոռալուց հետո ահագին դղրդյունով շարժվեց Արարատյան երկիրը: Այս երկրաշարժը եկավ Գառնիի կողմերից, և փուլ եկան բոլոր շինությունները: Բազմաթիվ գյուղեր քանդվեցին: Փլատակների տակ մնացածների մի մասին հազիվ կարողացան ազատել, իսկ ում չկարողացան ազատել, նրանց տները դարձան իրենց իսկ գերեզմանները: Մեռյալներն ավելի շատ էին, քան կենդանի մնացածները: Երկրաշարժը տևեց մինչև հոկտեմբեր ամիսը: Երկիրն ամեն oր գոռում էր: Դա տևում էր 3 oր, 4 oր, 5 oր, նորից երկրաշարժ էր լինում: Վնասը, սակայն, միայն առաջին օրը եղավ»:

 

Արարատ

1840թ. հուլիսի 2, 9-10 բալ

 

Արարատ լեռան երկրաշարժը Հայաստանի տարածքում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժերից մեկն էր: Այն ընդգրկեց գրեթե 5000 կմ2 տարածք` Թավրիզ, Օրդուբադ, Նախիջևան, Բայազետ, Երևան, Ալեքսանդրապոլ: Մեծ Արարատի փեշերից պոկված քարաբեկորները և ձյունը ծածկեցին Ակոռի գյուղը (զոհվեց 1000 մարդ) և Սուրբ Հակոբի եկեղեցին: Երկրաշարժն ուղեկցվում էր Արարատ սարից գազերի գոլորշիների և ջրահոսքերի ժայթքումով:

 

Լենինական

1926թ. հոկտեմբերի 22, 8-9 բալ

 

Հոկտեմբերի 22-ի Լենինականի երկրաշարժն ընդգրկեց մոտավորապես 45 կմ2 տարածք: Լենինականում տներն ավերվեցին, եղան մարդկային զոհեր:

 

Զանգեզուր

1931թ. ապրիլի 27, 8-9 բալ

 

Զանգեզուրի երկրաշարժն ընդգրկեց գրեթե 100000 կմ2 տարածք: Հայկական ԽՍՀ-ի և Նախիջևանի ինքնավար մարզի գյուղերի կեսն ավերվեց: Բնակչությունը տարհանվեց: Քանդվեցին Տաթևի վանքի եկեղեցիները, Տաթև գյուղի Սուրբ Մինաս եկեղեցին:

 

Սպիտակ

1988թ. դեկտեմբերի 7, 10-12 բալ

 

1988թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11.41-ին երկրաշարժն ավերեց Հայաստանի հյուսիսը: Պաշտոնական տվյալներով երկրաշարժի ժամանակ զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 20 հազարը ստացավ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, 500 հազար մարդ դարձավ անօթևան: Ավերվեց Սպիտակ և Լենինական քաղաքների, ինչպես նաև շրջակա գյուղերի, բնակելի, վարչական և արտադրական շենքերի 85-90%-ը: 

 

Հեղինակ. Գրետա Հովհաննիսյան Ֆարիզցա Գրիգորյան ՀՀ պետական մանկավարժական համալսարանի բժշկագիտության և արտակարգ իրավիճակների հիմունքների ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկական նոր կենտրոն Գյումրիում
Բժշկական նոր կենտրոն Գյումրիում

Առաջնորդվելով ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրի` տարածքների համաչափ զարգացման դրույթով, ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել և իրականացնում է մարզերում միջազգային չափանիշներին համապատասխան բուժհաստատությունների կառուցման...

Չկա ավելի լավ բան, քան այն, ինչ արվում է
Չկա ավելի լավ բան, քան այն, ինչ արվում է

Ժամանակակից աշխարհում դժվար գտնվի մի ասպարեզ, որն ընդունակ լինի գոյատþել և առավել ևս զարգանալ պարփակված իր նեղ, ազգային սահմաններում, առանց այլ երկրների մասնագետների և կազմակերպությունների հետ համատեղ գործունեության...

Պաշտպանեք ձեր իրավունքները` պահպանելով առողջությունը. Փոխնակ մայրության ինստիտուտի իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում
Պաշտպանեք ձեր իրավունքները` պահպանելով առողջությունը. Փոխնակ մայրության ինստիտուտի իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ փոխնակ մայրը դոնորական սաղմն իր արգանդում կրող կինն է, որից ծնված երեխան չի կրում նրա գենոտիպը...

«Երեք թեթեվ քայլ» վերին շնչուղիների հիվանդությունների բուժման համար

Բակտերային ռինոսինուսիտների և տոնզիլոֆարինգիտների ժամանակ անհրաժեշտ է կիրառել ընդհանուր հակաբիոտիկոթերապիա: Մասնագետների մեծ մասի կարծիքով, մինչև 2 տարեկան երեխաներին ևս բոլոր դեպքերում հակաբիոտիկային բուժում պետք է նշանակել...

Իմ ամենամեծ ձեռքբերումը յուրաքանչյուր առողջ ծնված երեխան է
Իմ ամենամեծ ձեռքբերումը յուրաքանչյուր առողջ ծնված երեխան է

Հարցազրույց ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, առողջության պահպանման և ընտանիքի պլանավորման կենտրոնի վերարտադրողականության բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ. Գեորգի Պողոսյանի հետ...

Պայքար հեպատիտի դեմ.Պեգասիսը` C հեպատիտի բուժման ոսկե ստանդարտ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 28-ը հռչակել է վիրուսային հեպատիտների մասին իրազեկման և պայքարի օր: Այս տարի իրազեկման չափանիշների արդյունքում այդ օրը տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում...

Դեղերի անվտանգություն

«Փոքրաքանակ թույնն արդյունավետ դեղ է, մեծաքանակ դեղը` թույն»:

Ու. Ուիթերինգ

Բացարձակ անվտանգ դեղ գոյություն չունի

Բժշկագիտության և դեղագործական արդյունաբերության սրընթաց զարգացումը XX դարում լայն հնարավորություններ բացեց մարդկության առջև...

Շարակցական հյուսվածքի դիսպլազիան ընտանեկան բժշկի պրակտիկայում

Ներկայումս շարակցական հյուսվածքի (ՇՀ) ժառանգական հիվանդությունները բաժանում են երկու խմբի` դիֆերենցված և չդիֆերենցված: Դիֆերենցված ՇՀ հիվանդությունների շարքին են պատկանում Մարֆան-Աշարի (ՄԱ) հիվանդությունը, Էլերս-Դանլոսի համախտանիշը (ԷԴՀ)...

Զալցբուրգի կրթական ծրագիրը շարունակվում է
Զալցբուրգի կրթական ծրագիրը շարունակվում է

«Դիագնոստիկա»ԲՄ ճառագայթային ախտորոշման բաժնի վարիչ,բժիշկ-ճառագայթաբան Հարություն Մուրադյանի հարցազրույցը

Զալցբուրգի կրթական ծրագրի հայաստանյան համակարգող Բելլա Գրիգորյանի հետ...

Պերինդոպրիլը` հիպերտոնիկ եվ սրտանոթային հիվանդությունների կարգավորման միջոց

Հիպերտոնիան սրտանոթային և ցերեբրովասկուլյար հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոնն է և խիստ տարածված է ամբողջ աշխարհում: Այն գլխավորապես հանդիպում է 60-անց անձանց գրեթե 50%-ի մոտ [1]...

Հեռուստացույցը դաստիարակելու, ինտելեկտը զարգացնելու միջոց
Հեռուստացույցը դաստիարակելու, ինտելեկտը զարգացնելու միջոց

Աշխարհի տարբեր երկրներում երեխաները հեռուստացույցի կամ համակարգչի առջև անցկացնում են օրական միջին հաշվով 3-4, իսկ որոշ դեպքում` 7-10 ժամ...

Ինձ համարում եմ առողջ մարդ
Ինձ համարում եմ առողջ մարդ

Հարցազրույց ծանրամարտիկ, աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ

Առողջություն և սպորտ, այս երկուսի միջև ինչպիսի՞ կապ եք տեսնում: 

- Ինձ համարում եմ առողջ մարդ, սակայն, ըստ իս, առողջությունն ու սպորտը համատեղելի են, երբ սպորտը սիրողական հարթության վրա է...

Թքագեղձեր

Բույսը, կենդանին, մարդը, ունենալով օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ օրգաններ ու համակարգեր, նրանց գոյությունն ապահովող հիմնական աղբյուրը սննդառությունն է` նյութափոխանակությունը...

Բերանի խոռոչի լեյկոպլակիա

Բերանի խոռոչի լեյկոպլակիան համարվում է քրոնիկական ընթացքով նախաքաղցկեղային հիվանդություն, արտահայտվում է բերանի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի օջախային եղջերացումով և ուղեկցվում է տվյալ տեղամասի բորբոքումով...

Ապրենք առանց մակաբույծների

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն, երկրի բնակչության մոտավորապես երկու միլիարդը տառապում է պարազիտակրությամբ, ընդ որում, այս թիվը ներառում է ոչ միայն զարգացող երկրները, այլև եվրոպական տարածաշրջանը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ